ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ձեզ չենք առաջարկում պատրաստի դասընթացներ, ինչպիսիք են, օրինակ, “Հայերենը գործարարների համար”, “Հայերենը սկսնակների համար” և այլն: Ամեն ինչ կախված է հայերենի իմացության Ձեր մակարդակից (այդ թվում` զրոյական) և ժամանակային սահմանափակումներից: Մենք ուշադիր լսում ենք այն ամենը, ինչ Դուք ասում եք Ձեր կարիքների և Ձեր մասին առաջին հանդիպման ընթացքում և հարցեր տալիս` համոզվելու համար, որ ճիշտ ենք հասկացել Ձեզ: Այնուհետև մեր ուսուցիչները մշակում են անհատական և արդյունավետ ուսումնական ծրագիր հատուկ Ձեզ համար: Այն ճկուն է և հարմարեցված Ձեր տեմպին և ժամանակացույցին: Մենք սովորեցնում ենք հաղորդակցվել հայերեն` բանավոր և գրավոր: |
ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրել ենք լեզուների ցանցային ուսուցման ժամանակակից մեթոդները և ռեսուրսները, որոնք օգտագործում են առաջադեմ ուսուցիչները ողջ աշխարհում: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս փոխհատուցել ուսուցչի հետ անմիջական շփման բացակայությունը, այնպես որ դասընթացն ունի լրացուցիչ առավելություններ: Պետք չէ գնալ ուսուցչի մոտ, ոչ էլ դասեր բաց թողնել, երբ հիվանդ եք կամ քաղաքից բացակայում եք: Դասի համար Ձեզ անհրաժեշտ է միայն համակարգիչ և … լավ ինտերնետ)) |
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ԼՐԱՑՈԻՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Մեր դասընթացը միտված է հայերեն խոսքի ու այն ընկալելու ունակության զարգացմանը, ինչպես նաև գրելու և կարդալու հմտությունների ձեռքբերմանը: Դուք դրանց «հասնում եք» լեզուն կրողի հետ շփվելու, ձայնագրություններ լսելու, տեքստեր ու երկխոսություններ վերապատմելու և այլ միջոցներով: Մեթոդն ամբողջությամբ ինտերակտիվ է, այնպես որ, ուսուցման գործընթացը օգտակար է և միաժամանակ հետաքրքիր: Դասընթացի նպատակը ոչ միայն լեզվի ուսուցումն է, այլև Հայաստանի, նրա պատմության, մշակույթի և ավանդույթների մասին տեղեկատվությունը: |