Սովորիր հայերեն առցանց
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • РУССКИЙ
  • ENGLISH
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • РУССКИЙ
  • ENGLISH



ԳՐԱՆՑՎԵԼ

Սովորի՜ր լեզու և ընդարձակի՜ր քո աշխարհը

Picture
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Սովորիր հայերեն առցանց» նախագիծը հիմնել է արհեստավարժ մասնագետների մի թիմ, որն իր առջև նպատակ է դրել տարածել հայերեն խոսքը: Անկախ այն բանից, թե ինչի կարիք ունեք՝ գործնական շփման, գրավոր կամ բանավոր խոսքին տիրապետելու, Հայաստանի և նրա մշակույթի մասին տեղեկանալու, պատրաստ ենք Ձեզ օգնել: Մեր փորձառու և արհեստավարժ ուսուցիչները Ձեզ համար ուսուցման անհատական ծրագիր կմշակեն, որը հիմնված կլինի Ձեր կարիքների և ցանկությունների վրա: Մենք առաջարկում ենք ինչպես արևելահայերենի, այնպես էլ արևմտահայերենի ինտերակտիվ դասընթացներ:​

Picture
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ
Երբ հայտ թողնեք մեր կայքում, նախ կապ կհաստատենք Ձեզ հետ և կպայմանավորվենք առաջին անվճար դաս-հարցազրույցի մասին: Դա 25-30 րոպեանոց Սկայպ-հանդիպում է, որը մեզ կօգնի պարզելու Ձեր կարիքները, լեզվի իմացության մակադակն ու Ձեզ որոշակի պատկերացում կտա դասավանդման մեր մեթոդների մասին: 

Picture
​ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ձեզ չենք առաջարկում պատրաստի դասընթացներ, ինչպիսիք են, օրինակ, “Հայերենը գործարարների համար”, “Հայերենը սկսնակների համար” և այլն: Ամեն ինչ կախված է հայերենի իմացության Ձեր մակարդակից (այդ թվում` զրոյական) և ժամանակային սահմանափակումներից: Մենք ուշադիր լսում ենք այն ամենը, ինչ Դուք ասում եք Ձեր կարիքների և Ձեր մասին առաջին հանդիպման ընթացքում և հարցեր տալիս` համոզվելու համար, որ ճիշտ ենք հասկացել Ձեզ: Այնուհետև մեր ուսուցիչները մշակում են անհատական և արդյունավետ ուսումնական ծրագիր հատուկ Ձեզ համար: Այն ճկուն է և հարմարեցված Ձեր տեմպին և ժամանակացույցին: Մենք սովորեցնում ենք հաղորդակցվել հայերեն` բանավոր և գրավոր: 
Picture
ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրել ենք լեզուների ցանցային ուսուցման ժամանակակից մեթոդները և ռեսուրսները, որոնք օգտագործում են առաջադեմ ուսուցիչները ողջ աշխարհում: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս փոխհատուցել ուսուցչի հետ անմիջական շփման բացակայությունը, այնպես որ դասընթացն ունի լրացուցիչ առավելություններ: Պետք չէ գնալ ուսուցչի մոտ, ոչ էլ դասեր բաց թողնել, երբ հիվանդ եք կամ քաղաքից բացակայում եք: Դասի համար Ձեզ անհրաժեշտ է միայն համակարգիչ և … լավ ինտերնետ))
Picture
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ԼՐԱՑՈԻՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Մեր դասընթացը միտված է հայերեն խոսքի  ու այն ընկալելու ունակության զարգացմանը, ինչպես նաև գրելու և կարդալու հմտությունների ձեռքբերմանը: Դուք դրանց «հասնում եք» լեզուն կրողի հետ շփվելու, ձայնագրություններ լսելու, տեքստեր ու երկխոսություններ վերապատմելու և այլ միջոցներով:  Մեթոդն ամբողջությամբ ինտերակտիվ է, այնպես որ, ուսուցման գործընթացը օգտակար է և միաժամանակ հետաքրքիր: Դասընթացի նպատակը ոչ միայն լեզվի ուսուցումն է, այլև Հայաստանի, նրա պատմության, մշակույթի և ավանդույթների մասին տեղեկատվությունը:  
Powered by Create your own unique website with customizable templates.